Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատներին ճանապարհել են ՆԳՆ նախարարն ու փրկարար ծառայության տնօրենը

Սիրիա և Թուրքիա մեկնող փրկարարական ջոկատներին ճանապարհել են ՆԳՆ նախարարն ու փրկարար ծառայության տնօրենը
Հայաստան
20:35, 07 февраль 2023

Այսօր Հայաստանի Հանրապետությունը փրկարարական ջոկատներ է ուղարկում Սիրիա և Թուրքիա՝ աջակցելու երկրաշարժի հետևանքով տուժած շրջաններում իրականացվող որոնողափրկարարական աշխատանքներին: 

Մեկնող փրկարարական ջոկատների ծառայողներին ճանապարհել են ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը: