Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիային

Հայաստանը 30 տոննա օգնություն է ուղարկել երկրաշարժից տուժած Սիրիային
Հայաստան
21:55, 08 февраль 2023
Արտակարգ իրավիճակների նախարարությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով կազմակերպել է դեպի երկրաշարժից տուժած Սիրիայի Արաբական Հանրապետություն ավելի քան 30 տոննա օգնության տեղափոխությունը․ ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար Արմեն Փամբուխչյանը։ 

«Մարդասիրական բեռը ներառել է սնունդ, դեղորայք և բժշկական սարքավորումներ: Այն Սիրիա է ուղարկվելու Երևանի «Էրեբունի» օդանավակայանից, որտեղ հետևել եմ գործընթացին»,- գրել է Փամբուխչյանը։