Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ

Առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ
Հայաստան
22:33, 08 февраль 2023
Շարունակվում են ՀՀ ներքին գործերի նախարարության կազմավորմանն ուղղված իրավական հիմքերի ստեղծման աշխատանքները։

Ինչպես տեղեկանում ենք նախարարության Ֆեյսբուքի էջից, Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման են դրվել ՀՀ կառավարության և վարչապետի մի շարք որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշումների նախագծեր։

Ըստ աղբյուրի՝ որոշումների նախագծերով առաջարկվում է ՀՀ ներքին գործերի նախարարության ենթակայությանը հանձնել մի շարք կառույցներ, որոնք նախկինում գտնվել են տարբեր գերատեսչությունների կառավարման ներքո։