Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԱԾ-ն Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրել պետական գաղտնիք հրապարակելու համար․Նա հարցաքննվել է

ԱԱԾ-ն Մովսես Հակոբյանին մեղադրանք է առաջադրել  պետական գաղտնիք հրապարակելու համար․Նա հարցաքննվել է
Հայաստան
17:28, 03 май 2021
Հրավիրվել եմ Ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, որից հետո ԱԱԾ-ն ինձ մեղադրանք է առաջադրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը։

Նա հայտնեց, թե իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելը։  

Մեղադրանքի վերաբերյալ Մովսես Հակոբյանը մեկնաբանություն չտվեց։