Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ այն սահմանելով «B+»՝ անփոփոխ. վարկանիշի հեռանկարը «Ֆիթչի» կողմից վերանայվել է դեպի «դրական»՝ նախկին «կայուն»-ի փոխարեն

«Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը՝ այն սահմանելով «B+»՝ անփոփոխ. վարկանիշի հեռանկարը «Ֆիթչի» կողմից վերանայվել է դեպի «դրական»՝ նախկին «կայուն»-ի փոխարեն
Հայաստան
18:17, 11 февраль 2023
Ֆիթչ վարկանիշային կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի սուվերեն վարկանիշը, այն սահմանելով «B+» (անփոփոխ): Դրական է, որ վարկանիշի հեռանկարը «Ֆիթչի» կողմից վերանայվել է դեպի «դրական»՝ նախկին «կայուն»-ի փոխարեն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արտակ Մանուկյանը։

Եթե բարեփոխումները լինում են շարունակական, ապա սովորաբար դրական հեռանկարին հաջորդում է ռեյտինգային մակարդակի բարձրացումը:

Ֆիթչը որպես դրական է առանձնացնում հետևյալ գործոնները
  • Միգրանտների աճով պայմանավորված բարելավումներ
  • Արտաքին ֆինանսական հոսքերի արագացում, ինչը հանգեցրել է Հայաստանի արտաքին հաշվեկշռի զգալի բարելավմանը: 
  • Հարկաբյուջետային գերակատարում և արտաքին պարտքի բեռի նվազում
  • Բարձր տնտեսական աճ
Ապագա հեռանկարների մասով
  • «Ֆիթչ»-ի գնահատմամբ 2023 թվականին աճը կդանդաղի մինչև 6.1%, իսկ 2024 թվականին՝ 4.7%: 
  • «Ֆիթչ»-ը կանխատեսում է, որ գնաճի միջին ցուցանիշը կնվազի մինչև 6.5% 2023 թվականին և 4.2%՝  2024 թվականին:
Առավել մանրամասն տես ստորև ներկայացված հղումը: