Քաղաքացիակենտրոն
լրատվություն

1200 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետում. «ճանապարհը փակ է բացառապես եղանակային վատ պայմանների պատճառով». ՏԿԵ նախարարի խոսնակ

1200 հայկական բեռնատար է կանգնած Վերին Լարսի անցակետում. «ճանապարհը փակ է բացառապես եղանակային վատ պայմանների պատճառով». ՏԿԵ նախարարի խոսնակ
Հայաստան
17:30, 14 февраль 2023
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար, ինչը պայմանավորված է բացառապես եղանակային վատ պայմաններով։ Այս մասին Civic.am-ին տեղեկացրեց ՏԿԵ նախարարի մամուլի քարտուղար Սոնա Հարությունյանը՝ ընդգծելով, որ Վրաստանում եղանակը երեկվանից է վատացել։ 

Նշենք, որ «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանն ասել է, որ մոտ 1200 հայկական բեռնատար է կանգնած  Վերին Լարսի անցակետում՝ ինչպես վրացական, այնպես էլ ռուսական կողմից: 

«Լարսի երկու ուղղություններով երթևեկությունը փակ է մնում բեռնատարների համար։ Հայաստանից դուրս է եկել մոտ 400 բեռնատար, որոնք դեռևս վրացական կողմում են, այսինքն՝ չեն հատել ՌԴ սահմանը, իսկ ռուսական կողմում այս պահին կանգնած է 800 հայկական բեռնատար»,- հավելել է Վահե Հակոբյանը։ 

Ավելի վաղ Փրկարար ծառայությունից տեղեկացրել էին, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։