Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը․ Հովհաննես Հովհաննիսյան

Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը․ Հովհաննես Հովհաննիսյան
Հայաստան
17:21, 04 май 2021
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրեց հայ-հնդկական կապերը՝ նշելով, թե որքան բարեկամական են դրանք։

Այնուհետև պատգամավորն ասաց, որ անհարիր է համարում հնդիկ ազգի հոր նկատմամբ հնչող անհարգալից, վիրավորական արտահայտությունները, որոնք անընդունելի են։

«Խստորեն դատապարտում եմ Մահաթմա Գանդիի արձանի կոտրումը և հրկիզումը։ Մահաթմա Գանդիի քաղաքական մոտեցումների վերաբերյալ պնդումներ անելուց առաջ հարկ է, որ պատմաբանները հարցն ուսումնասիրեն համակողմանիորեն, գիտական տեսանկյունից և հենց գիտական հիմնավորումներով ներկայացնեն իրենց ուսումնասիրությունների արդյունքները։ Միաժամանակ լիովին անհարկի է շահարկել նման հարցերը և փորձել դրանով վնաս հասցնել հայ և հնդիկ ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին ու մեր երկրների միջև սերտացող համագործակցությանը։»,-ասաց պատգամավորը։