Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է Սյունիքի մարզում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

Արմեն Սարգսյանը Հայկակ Արշամյանի հետ քննարկել է Սյունիքի մարզում ծրագրեր իրականացնելու հնարավորությունը
Հայաստան
20:13, 04 май 2021
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին:

Հիմնադրամի գործադիր տնօրենը նախագահ Սարգսյանին ներկայացրել է ներկայումս իրականացվող ծրագրերը, ինչպես նաև առաջիկա աշխատանքները:
Նախագահ Սարգսյանն անդրադարձել է վերջերս Սյունիքի մարզ կատարած իր աշխատանքային այցին և մարզի բնակչության կողմից բարձրացված խնդիրներին:

Նա մասնավորապես կարևորել է մարզի սահմանամերձ համայնքների, բնակչության կենցաղային, սոցիալ-տնտեսական կարիքների բավարարմանն ուղղված ծրագրերի իրականացումը և դրանցում հիմնադրամի հնարավոր ներգրավվածությունը: