Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է

Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է
Հայաստան
12:04, 05 май 2021
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի մեղադրանքը վերաորակվել է: Այս մասին Civic.am-ին հայտնեցին ՀՔԾ-ից։

«Հարությունյանն այժմ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (Սահմանադրական կարգը տապալելը) փոխարեն որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ)»,- ասացին ՀՔԾ-ից: Նրան սպառնում է 6-10 տարի ազատազրկում։

2008 թվականի մարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների համար  Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղադրանք էր առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով: Որոշում էր կայացվել Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին։

Մարտի 26-ին Սահմանադրական դատարանը ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր՝ բավարարելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի դիմումները:Հիշեցնենք,որ Միքայել Հարությունյանը քննությունից թաքնվում է Ռուսաստանում։