Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանում երկամյա առաքելության մեկնարկի մասին

ԵՄ-ն հայտարարել է Հայաստանում երկամյա առաքելության մեկնարկի մասին
Հայաստան
15:02, 20 февраль 2023
Եվրամիությունն այսօր հայտարարել է Հայաստանում երկու տարի ժամկետով քաղաքացիական առաքելության մեկնարկի մասին։

«Եվրամիությունն այսօր մեկնարկում է ԵՄ քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության շրջանակներում»,- ասվում է Եվրոպական խորհրդի մամուլի հաղորդագրության մեջ, որից հատվածներ է մեջբերել «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը։

Դրանում նշվում է, որ առաքելությունը կազմված կլինի մոտ 100 մարդուց, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդներ։
Առաքելության օպերատիվ շտաբը կգտնվի Եղեգնաձորում։ Քաղաքացիական գործողությունների հրամանատարը կլինի Ստեֆանո Տոմատը՝ ԵՄ արտաքին քաղաքական ծառայությունից, առաքելության ղեկավարը՝ Մարկուս Ռիթերը։