Եթե արցախցիներն ուզում են ստանալ ռուսական քաղաքացիություն, դա իրենց որոշումն է, որևէ պարտադրանք չի լինելու․ 1in.am

Հայաստան
-Պարոն Բաբայան, Կարմիր Շուկայի ճանապարհն ի՞նչ ճակատագրի կարժանանա։ Ադրբեջանական մամուլը չի դադարում գրել, որ այն անցնելու է Ադրբեջանի հսկողության տակ։
-Կարմիր շուկա համայնքում հիմա տարբեր ծրագրեր են իրականացվում՝ և՛ բնակարանաշինության, և՛ գյուղատնտեսական։ Իհարկե, Ադրբեջանը պարբերաբար շահարկումների է ենթարկելու այդ հարցը շատ պարզ պատճառով, որովհետև նման շահարկումներն Ադրբեջանի համար դարձել են զենք, որպեսզի առանց պատերազմի, առանց բախման հաջողի դատարկել Արցախը։ Նման ապատեղեկատվությամբ փորձելու են անվստահություն սերմանել մեր հոգիներում և սրտերում ապագայի նկատմամբ։ Մեկ ասում են, որ հունիսին Ստեփանակերտն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ, այսինքն՝ այսպիսի մանիպուլյացիաներ լինելու են, և մենք պետք է պատրաստ լինենք ու հանգիստ վերաբերվենք, սառնասրտորեն վերաբերվենք այս ամենին: Մենք պետք է շարունակենք հզորացնել և շենացնել մեր երկիրը, այլ տարբերակ չկա։ Կարծել, թե Ադրբեջանը նման պահվածքից հրաժարվելու է, այդպես չէ, բայց մենք էլ պետք է ամեն ինչ անենք, որ ուժեղանանք, ապաքինվենք այս ծանր հարվածներից, փորձենք նորմալ զարգացման ուղու վրա կանգնել։
-Այո՛, և ամեն ինչ անում է այդ ուղղությամբ։ Պետք չէ, որ տանկեր բերես, ռազմավիացիա, անօդաչու թռչող սարքեր, հազարավոր զոհեր, կռիվ, չէ, նման տարբեր ապատեղեկատվությամբ անվստահություն է սերմանում հայության հոգիներում, սրտերում, որ մտածեն ապագա չկա ու հեռանան: Ամեն անգամ Ադրբեջանն այսսպես է անելու, և նրանք, որոնք ուզում էին վերադառնալ, չեն ուզենա վերադառնալ։ Մենք այս ամենը պետք է շատ լավ հասկանանք, հասկանանք, որ սա աշխարհաքաղաքական պայքարի ձև է, տեղեկատվական պայքար է։ Իմիջիայլոց, աշխարհի շատ երկրներ գերադասում են հենց նման ձևերով փոխել աշխարհաքաղաքական հավասարակշռությունը: Ինչի՞ համար պայքարես, զոհեր տաս, եթե կարող ես տեղեկատվական ազդեցությունն ուժեղացնես և նույն արդյունքը ունենաս:
-Հնարավո՞ր է երբևէ մտածել Կարմիր շուկայի՝ Շուշին կապող ճանապարհը նրանց հանձնելու մասին։ Նշվում է, որ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք պետք է կարողանան կապ հաստատել Շուշիի հետ։
-Դժբախտաբար, ադրբեջանցիները ունեն այդ ցամաքային կապը և Արցախի գրաված տարածքների վրա ոչնչացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը, գերեզմանաքարերը օգտագործում են որպես ճանապարհաշինության նյութ, կամ կառուցում են ճանապարհ, որը 40 մետր լայնությամբ Հադրութից պետք է բարձրանա Քարին տակի մոտով մինչև Շուշի։
Մանրամասները՝ 1in.am կայքում։

-Այսինքն՝ Կարմիր շուկայի հետ կապված որևէ զարգացում իրականում չկա՞, ադրբեջանական կողմը նման հայտարարություններով նպատակ է դրել Արցախը հայաթափե՞լ։