Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2013-ին ՀՆԱ-ն եղել է 4,6 տրիլիոն դրամ. 2022-ին մեր ՀՆԱ-ն աճել է 1,5 տրիլիոն դրամով կամ 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017թթ. Գևորգ Պապոյան

2013-ին ՀՆԱ-ն եղել է 4,6 տրիլիոն դրամ. 2022-ին մեր ՀՆԱ-ն աճել է  1,5 տրիլիոն դրամով կամ 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017թթ. Գևորգ Պապոյան
Հայաստան
12:32, 26 февраль 2023
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը գրել է.   

«Սա մեր ՀՆԱ-ն է՝ սկսած 2013 թվականից։
2013-ին մեր ՀՆԱ-ն եղել է 4,6 տրիլիոն դրամ, 2022-ի ավարտին՝ 8,5 տրիլիոն դրամ։
2013-2017թթ-ին մեր ՀՆԱ-ն աճել է ընդամենը 1 տրիլիոն դրամով՝ 4,6 տրիլիոնից դառնալով 5,6 տրիլիոն դրամ, այսինքն տարեկան միջինը աճել է ընդամենը 250 մլրդ դրամով։ Համեմատության համար նշեմ, որ միայն 2022-ին մեր ՀՆԱ-ն աճել է  1,5 տրիլիոն դրամով կամ 6 անգամ ավելի արագ, քան 2013-2017թթ»։