Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպորտը հատուկ տեղ ունի մեր քաղաքի կյանքում․ Երևանի քաղաքապետարանը ընդլայնում է իր աջակցությունը սպորտին և մարզական նախաձեռնություններին․ Տիգրան Ավինյան

Սպորտը հատուկ տեղ ունի մեր քաղաքի կյանքում․ Երևանի քաղաքապետարանը ընդլայնում է իր աջակցությունը սպորտին և մարզական նախաձեռնություններին․ Տիգրան Ավինյան
Հայաստան / Սպորտ
16:08, 26 февраль 2023
«Սպորտը հատուկ տեղ ունի մեր քաղաքի կյանքում: Երևանի քաղաքապետարանը ընդլայնում է իր աջակցությունը սպորտին և մարզական նախաձեռնություններին:

Այս շաբաթ կայացավ Լյովա Վարդանյանի անվան ըմբշամարտի միջազգային մրցաշարը, որը համախմբել էր բազմաթիվ երկրների երիտասարդ ըմբիշներին և մարզասերներին: Այս տարի առաջին անգամ այն անցկացրեցինք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ցույց տալով մեր վերաբերմունքը սպորտին առհասարակ:
Հայ ըմբիշները գրեթե բոլոր քաշային կարգերում մրցանակային տեղեր զբաղեցրին, իսկ Առաքել Մովսեսյանն ու Էդիկ Հարությունյանը մրցաշարն ավարտեցին հաղթանակով: 

 Մենք շարունակում ենք սպորտային մշակույթը Երևանի առօրյայի անբաժանելի մաս դարձնելու գործը՝ հիմնանորոգելով և արդիականացնելով բազմաթիվ սպորտդպրոցներ և էապես մեծացնելով հատկացումները մարզական ոլորտին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։