Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ». Սերգեյ Լավրով

«Չենք նվազեցնում ջանքերը բոլոր պահվող անձանց տուն վերադարձնելու ուղղությամբ». Սերգեյ Լավրով
Հայաստան
13:54, 06 май 2021
«Չենք նվազեցնում ջանքերը պահվող բոլոր անձանց տուն վերադարձնելու, ինչպես նաև ականազերծման, մշակութային և կրոնական ժառանգության պահպանման ուղղությամբ: Տարածաշրջանում կայունացման, տնտեսական կապերի զարգացման գործում կարևոր դեր է խաղում եռակողմ աշխատանքային խումբը՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորությամբ»,- ասել է Լավրովը, հավելելով, այդ աշխատանքի հաջողությունը վճռորոշ նշանակություն է ունենալու ընդհանուր իրավիճակի կարգավորման գործում և հետկոնֆլիկտային շրջանում համագործակցության հաստատման համար։

ՌԴ ԱԳ նախարարը ընդգծեց, որ ինչպես դիվանագիտական բանակցություններում, այնպես էլ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են համատեղ հետաքրքրություններ ներկայացնող հարցերի լայն շրջանակ։

Լավրովն ընդգծեց, որ Հայաստանի հետ քաղաքական երկխոսությունը բարձր մակարդակի վրա է և հիշատակեց երկու երկրների ղեկավարների միջև այս տարի կայացած 8 հեռախոսազրույցներն ու երկու լայնամասշտաբ հանդիպումները։ Անդրադառնալով ԱԺ համագործակցությանը՝ ՌԴ նախարարը նշեց, որ ՌԴ պատվիրակությունը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու։ Լավորվը հավելեց նաև, որ մայիսի 6-ին և 8-ին պլանավորվում է ՀՀ ԱԺ պատվիրակության այցելությունը Մոսկվա՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ։ 

«Մոտենում են նշանակալի ամսաթվեր՝ մյուս տարի մենք նշում ենք երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների հիմնման 30 տարին և երկկողմ համագործակցության և համատեղ օգնության պայմանագրի 25 տարին»,-ասաց Լավրովը։

ՌԴ ԱԳ նախարարը շարունակելով անդրադառնալ Հայաստան-Ռուսաստան համագործակցությանը՝ շեշտեց, որ բարձր են գնահատում ԵԱՏՄ և ՀԱՊԿ համագործակցությունը, ինչպես նաև տեղեկացրեց, որ վերանայել են Հայաստանի հետ ամբողջ առևտրա-տնտեսական համագործակցությունը․ «Ռուսաստանը շարունակում է մնալ գլխավոր գործընկերը և ներդրողը Հայաստանում։ Ակնկալում ենք վերանայել մեր տնտեսական համագործակցության աճը՝ այս տարի պլանավորվող հերթական միջկառավարական հանձնաժողովի հետ հանդիպման շրջանակում»։