Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան

Երևանի մետրոյի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են. Ավինյան
Հայաստան
23:09, 06 март 2023
Երևանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի նախագծման առաջին փուլի աշխատանքները պատրաստ են․ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Կայարանի ամբողջական նախագիծը պատրաստ կլինի մինչև տարվա վերջ, շինարարությունը կտևի 4 տարի։

Աջափնյակի կայարանի կառուցումը կավելացնի մետրոյով ուղեւորափոխադրումները մոտ 20%-ով և կլինի առաջին մեծ քայլը մետրոպոլիտենի ընդլայնման ուղղությամբ։

Սիրելի աջափնյակցինե՛ր,

Սիրելի երևանցինե՛ր,

Ի հեճուկս բոլոր թերահավատների, Աջափնյակի կայարանը կառուցվելո՛ւ է»,- ընդծել է փոխքաղաքապետ Ավինյանը։