Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոռնիձոր-Արցախ ճանապարհն ասֆալտապատվում է

Կոռնիձոր-Արցախ ճանապարհն ասֆալտապատվում է
Հայաստան
13:52, 07 март 2023
AAB Construction ընկերությունն այս պահին իրականացնում է ասֆալտապատման աշխատանքներ Մ12 Կոռնիձոր-Արցախի Հանրապետություն ճանապարհի կմ 0+000-կմ 4+000 հատվածում:

Այս մասին նշված է ընկերության տարածած հայտարարության մեջ:
«Նշված հատվածն ունի ռազմավարական նշանակություն՝ որպես ՀՀ֊ԱՀ ճանապարհային հաղորդակցության կապի կարևոր գոտի:
Ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների իրականացման պայմանագիրը ՏԿԵՆ֊ի հետ կնքվել է 2022-ի օգոստոսին», - ասված է հրապարակման մեջ։