Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Դիջիթեք» տեխնոլոգիական համաժողովի ու ցուցահանդեսի բացումը. ուղիղ

«Դիջիթեք» տեխնոլոգիական համաժողովի ու ցուցահանդեսի բացումը. ուղիղ
Հայաստան
10:36, 10 март 2023
Այսօր Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է տարածաշրջանում ՏՏ ոլորտի խոշորագույն DigiTec  համաժողովը, որը կհամախմբի բարձր տեխնոլոգիական ոլորտի լավագույն ներկայացուցիչներին ամբողջ աշխարհից։ 

Համաժողովի շրջանակում կստորագրվի Համագործակցության հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների և պրոֆեսիոնալ ծառայությունների համաշխարհային առաջատար SADA-ի միջև:

Հուշագրով ՀՀ պետական մարմինները և Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ն համատեղում են ջանքերը՝ ՀՀ ամբողջ տարածքում կրթության հավասար հնարավորությունների, կրթական համակարգի թվայնացման զարգացման համար Google Workspace for Education Fundamentals ծառայությունների և գործիքակազմի ներդրման ուղղությամբ:

Փաստաթուղթը կստորագրեն մի կողմից նախարարներ Վահան Քերոբյանը, Ժաննա Անդրեասյանը, Ռոբերտ Խաչատրյանը և մյուս կողմից՝ SADA ընկերության նախագահ, գործադիր տնօրեն Թոնի Սաֆոյանը: