Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Լաչինի միջանցք․ նա կրկնել է միջանցքը անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քվինն այցելել է Լաչինի միջանցք․ նա կրկնել է միջանցքը անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը
Հայաստան
12:32, 10 март 2023
Դեսպանը Քվինն այցելեց Լաչինի միջանցքի սկզբնամաս, որը շուրջ երեք ամիս փակ է բնականոն երթևեկության համար։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Քվինին ներկայացրեց Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքներն ու դրա ազդեցությունը հարյուրավոր մասնատված ընտանիքների վրա։ Մարզպետ Ղուկասյանը նաև անդրադարձավ շրջափակման հետևանքով տուժածներին պետության  կողմից ցուցաբերված աջակցությանը։ 

Դեսպան Քվինը կրկնեց Լաչինի միջանցքն անհապաղ վերաբացելու մասին պետքարտուղար Բլինքենի կոչը։