Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է հայաստանյան որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի անվտանգային հիմնահարցերն ու ՀՀ տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը հանդիպել է հայաստանյան որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և քննարկել Հայաստանի անվտանգային հիմնահարցերն ու ՀՀ տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից
Հայաստան
18:59, 13 март 2023
Կայացել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հանդիպումը հայաստանյան որոշ լրատվամիջոցների խմբագիրների, միջազգային թղթակիցների և փորձագետների հետ։

Հարցուպատասխանի ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը կիսվել է իր մտքերով և մոտեցումներով` լսելով նաև մասնակիցների տեսակետները Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգային հարցերի վերաբերյալ։

Քննարկվող գլխավոր թեմաներն էին Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը, Հայաստանի անվտանգային հիմնահարցերը և ՀՀ տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից։

Քննարկվել են նաև Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը վերաբերող հարցեր։