Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեզ համար ամենակարևորը երաշխավորի ինստիտուտը չէ, այլ՝ երաշխիքների ինստիտուտը․ վարչապետը խաղաղության պայմանագրի մեխանիզմների մասին

«Երբ որ մենք ասում ենք երաշխավոր, մենք նկատի ունենք իրականացման երաշխիքներ, որովհետև սա բանակցություն է, մենք այդպես ենք ասում, մենք ասում ենք պետք են երաշխավորներ՝ նկատի ունենալով օրինակ՝ պետություններ միջազգային կազմակերպություններ միջազգային մեխանզիմներ և դա մեր հայացքն է, մեր տեսակետն է, բայց նաև բանակցային պրոցեսում չպետք է բացառել մի իրավիճակ, երբ որ մի առաջարկ կհնչի, որը կլուծի բովանդակային հարցը՝ ձևով լինելով ուրիշ։ Հիմա ամենատարբեր մեխանիզմներ կան, այդ թվում՝ երաշխիքների»,- լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե երբ ասում է, որ խաղաղության պայմանագրի արդյունավետության կարևոր բաղադրիչը՝ երաշխավոր ինստիտուտն է, ապա ինչպիսի կոնսուլտացիաներ են եղել այս հարցի շուրջ, և ո՞ւմ է դիտարկում հնարավոր այդպիսի երաշխավոր ։

Նա նաև նշեց, որ շատ կարևոր են, որ լինեն այդ պայմանագրի իրականացման երաշխիքներ, դա կարող են լինել երաշխավորները, դա կարող է լինել այլ մեխանիզմ, բայց ամենակարևորը՝ երաշխավորի ինստիտուտը չէ, այլ՝ երաշխիքների ինստիտուտը։

«Որովհետև, գուցե մենք այդպես ենք պատկերացնում, մեկ էլ ասում են՝ գիտեք այ այդ գործիքը, որը ձեր նկարագրած գործիքը չի, բայց ձեր բովանդակյաին հարցը լուծում է և մենք ծանոթանանք դրան, և տեսնենք, որ իրոք լուծում է այդ հարցը և մենք կասենք շատ լավ, այսինքն՝ ձևը չի կարևոր, այլ՝ բովանդակությունը»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում