Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեմ ստորագրի մի բան, որ հետո ձեր աչքերի մեջ չկարողանամ նայել․ վարչապետ

Կառավարությունում այսօր հրավիրած ասուլիսում պատասխանելով լրագրողի հարցին, թե եթե խաղաղության պայմանագրով իրեն առաջարկվի մի փաստաթուղթ, որը հատի «կարմիր գծերը», կհրաժարվի՞ այն ստորագրել և հրաժարական կտա՞, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես 3-րդ հանրապետության պատմության մեջ ամենաշատ հրաժարական ներկայացրած ղեկավարն եմ։ Ձեր ասածն արդեն իսկ տեղի է ունեցել մի քանի անգամ՝ հրաժարական տալն էլ է տեղի ունեցել, փաստաթուղթ ստորագրելն էլ է տեղի ունեցել, փաստաթուղթ չստորագրելն էլ է տեղի ունեցել»։ 

Նիկոլ Փաշինյանը նաև հավելեց, որ իր կարծիքով՝ մեր խնդիրը 2020-ին ստորագրված Եռակողմ հայտարարությունը չէ։ Նրա խոսքով՝ եթե եռակողմ հայտարարությունը ամբողջությամբ պահպանվեր, մենք ներկա խնդիրները չէինք ունենա։ «Հակառակը՝ դրա չիրագործումն ու երաշխավորի ինստիտուտի անգործությունն է պատճառը ներկա խնդիրների»,- հավելեց վարչապետը։ 

Ապա վստահեցրեց՝ չի ստորագրի մի բան, որ հետո մարդանց, այդ թվում՝ իր երեխաների աչքերի մեջ չկարողանա նայել։  

Մանրամասները՝ տեսանյութում