Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը

Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը
Հայաստան
14:28, 16 март 2023
Երկօրյա այցով Երևանում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, տեղկությունն «Ազատությանը» փոխանցեց արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը։

Տասմագամբետովը մի շարք հանդիպումներ է ունենալու Երևանում, այդ թվում՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։

Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին՝ 3 տարի ժամկետով՝ փոխարինելով Ստանիսլավ Զասին: