Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը ՀՀ սահմաններին էականորեն նպաստեց տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ 

«2022 թվականն իսկապես շատ դինամիկ տարի էր Հայաստան-ԵՄ և ԵՄ անդամ երկրներ տեսանկյունից, իհարկե նախևառաջ դա ԵՄ միջնորդային ջանքերն էին մեր տարածաշրջանում: Դրա վառ ապացույցը 2022 թվականի հոկտեմբերի 21-ին երկու ամիս ժամկետով մշտադիտարկման կարողությունների առաքելության տեղակայումն էր, որը հետո վերածվեց այլ՝ ավելի երկարաժամկետ ֆորմատի։ Այդ որոշումն էականորեն նպաստեց տարածաշրջանում անվտանգային իրավիճակի կայունացմանը, նաև ԵՄ-ի և անդամ երկրների տեղեկացմանը իրավիճակին, ինչպես նաև բնակչության կողմից առաջացրեց որոշակի հոգեբանական տարր՝ ավելի ապահով զգալու տեսանկյունից»,- ասաց փոխնախարարը։  

Պարույր Հովհաննիսյանի խոսքով՝ նախորդ տարի նկատվել էր փոխայցելությունների զգալի ակտիվացում՝ տարբեր մակարդակներով։  Խոսելով նաև տարվա ընթացքում տեղի ունեցած մի շարք միջոցառումների մասին՝ փոխնախարարն ասաց, որ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով ստեղծված գործընկերության ինստիտուցիոնալ շրջանակը շարունակել է արդյունավետ գործել։ 

Մանրամասները՝ տեսանյութում