Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող 2,6 միլիարդ եվրոյի ծրագրերի մի մասն է միայն աջակցություն. ԱԳ փոխնախարար

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցը։ 
  
Մինչև նրան հարց տալը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ դիտորդական առաքելություն ուղարկելու արագության համար, ինչը բացառիկ արագություն է։ Այնուհետև նա ասաց, որ իրեն ավելի շատ հետաքրքրում է 2,6 միլիարդի աջակցությունը Հայաստանին, որովհետև արդեն երկու տարի է անցել, բայց մենք ունենք ընդամենը 195 միլիոն եվրոյով հաստատված ծրագրերի շարք, և այստեղ այդ բացառիկ արագությունը ակնհայտ է, որ աչքի չի ընկնում։

«Ինձ հետաքրքիր է, թե մենք՝ խորհրդարանականներս, ինչպե՞ս կարող ենք նպաստել, որպեսզի 2,6 միլիարդ տրամադրվող գումարի ծրագրերի բովանդակությունն ավելի արագ ունենանք, որոնք կկարողանանք հաստատել»,- հարցրեց պատգամավորը։
Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ այդ գումարն ամբողջությամբ աջակցություն չէր, և միայն պատգամավորի նշած գումարն էր աջակցություն։ 

Մանրամասները՝ տեսանյութում