Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանցի պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին, մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք․ Էդմոն Մարուքյան

Ադրբեջանցի պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին, մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք․ Էդմոն Մարուքյան
Հայաստան
11:57, 21 март 2023
Ի հեճուկս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին, թե Ադրբեջանը պատրաստ է իր օրենսդրության շրջանակներում ապահովել Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունն ու իրավունքները՝ Լաչինի միջանցքը արդեն 100 օր շարունակ փակ պահող այսպես կոչված բնապահպան ակտիվիստները հայերին սպանելու բացահայտ սպառնալիքներ են հնչեցնում։

Սոցիալական ցանցերում տեսանյութ է տարածվել, որում միջանցքը փակած կեղծ ակտիվիստներից մեկը բացահայտ սպառնում է սպանել հայերին։

Տարածված տեսանյութին անդրադարձել է նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։ «Արյունարբու ռեժիմի և նրա խամաճիկների համար երբեք բավարար չէ Լեռնային Ղարաբաղի 120 հազարանոց բնակչությանը սովի մատնելը։ Հիմա նրանց պսևդոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց անունը։ Մենք իսկապե՞ս 21-րդ դարում ենք։ Շրջապատում ինչ-որ տեղ կա՞ քաղաքակիրթ աշխարհ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը։