Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի

Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Հայաստան
15:28, 21 март 2023
Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերին Հայաստան է ժամանելու երկօրյա այցով: Այս մասին նա տեղեկացրել է թվիթերի իր միկրոբլոգում արված գրառմամբ՝ նշելով.

«Նոր տարվա մեկնարկից մի քանի ժամ անց սկսվեց դիվանագիտական համակարգի արագ աշխատանքով, որն ուղղված է հարևանության քաղաքականության ամրապնդման և Կովկասյան տարածաշրջանի առաջնահերթությանը։

Երկօրյա աշխատանքային այցով մեկնում եմ Երևան՝ իմ հայ գործընկերոջ հրավերով»,–գրել է նա։

Նշենք, որ դիվանագետը Նոր տարվա մեկնարկ ասելով նկատի ունի Նովրուզը: