Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը հաշմանդամների ինտեգրման հարցով հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների հետ

Երևանի փոխքաղաքապետ Ավինյանը հաշմանդամների ինտեգրման հարցով հանդիպում է անցկացրել հասարակական կազմակերպությունների հետ
Հայաստան
22:05, 21 март 2023
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հաշմանդամների ինտեգրման խնդիրներին ծանոթանալու նպատակով հանդիպում է անցկացրել շահագրգիռ հասարակական կազմակերպությունների հետ. այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։


«Հաշմանդումություն ունեցող քաղաքացիները պետք է ունենան հասարակությանն ինտեգրվելու բոլոր հնարավորությունները. համակարգային ի՞նչ փոփոխություններ ու լուծումներ են հարկավոր, որպեսզի Երևանը դառնա հարմար քաղաք նրանց համար:
Ոլորտում առկա խնդիրներին ու թերացումներին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ծանոթանում է շահագրգիռ Հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման շրջանակում»,- ասվում է հաղորդագրության մեջ: