Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով. Արտակ Բեգլարյան
Հայաստան
18:26, 09 май 2021
Արտակ Բեգլարյանն ֆեյսբուքյան էջում գրում է․

Մայիսյան եռատոնը պետք է մնա եռատոն, թեկուզև ժամանակավորապես խեղված խորհրդով...

Մեր պայքարը շարունակվում է հանուն Մայիսյան եռատոնի խորհրդի լրիվ վերականգնման՝ հանուն Շուշիի վերադարձի, հանուն Հայրենիքի պաշտպանության, հանուն ֆաշիզմի վերացման:

Մենք պարտավոր ենք հավուր պատշաճի արժեվորել մեր հաղթանակները և վերլուծել բացթողումներն ու սխալները, որպեսզի կարողանանք պահպանել ու զարգացնել հաղթանակներով կերտած արժեքները և խուսափել նորանոր անդառնալի կորուստներից:
Խոնարհումս Հայրենիքի պաշտպանության սուրբ գործի համար ընկած բոլոր հերոսների հիշատակին: