Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պետք է մտածել, թե ազգային փոքրամասնությունների համայնքներում ինչ բանաձևեր կարելի է կիրառել. վարչապետ

«Խոշորացված հանայնքների բյուջեների հնարավորություններն ավելի մեծ են, և նրանք ավելի մեծ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնելու հնարավորություն ունեն: Խնդիրն այդտեղից է»,- այսօր՝ մարտի 22-ին, ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի՝ ազգային փոքրամասնությունների համայնքների բյուջեներին առնչվող հարցին:

Վարչապետը նկատեց, որ երևի թե պետք է մտածել, թե ազգային փոքրամասնությունների այդպիսի համայնքներում ինչ բանաձևեր կարելի է կիրառել՝ այդ խնդիրը հաղթահարելու համար:

Մանրամասն՝ տեսանյութում