Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խաղաղության պայմանագիրը լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա. վարչապետ

«Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ ՀՀ-ի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է, և ՀՀ-ում ազգային փոքրամասնություններ չկան: Նման ձևակերպումը նախ ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն է»,- այսօր՝ մարտի 23-ին, Կառավարության հերթական նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նշեց, որ ազգային փոքրամասնություններ ոչ միայն կան Հայաստանում, այլև նրանց ներկայացուցիչները մանդատներ ունեն ՀՀ ԱԺ-ում:

Նա ընդգծեց, որ Ադրբեջանում են ազգային փոքրամասնությունների նկատմամբ հետապնդումները կրում համակարգային բնույթ:

«Խաղաղության պայմանագիր լինելու է և լինելու է մինչ օրս բարձրագույն մակարդակներում ձեռք բերված գրավոր փաստաթղթերի հիման վրա: ՀՀ կառավարությունը և ժողովուրդը պետք է զբաղվեն ամենօրյա ստեղծարար աշխատանքով: Եվ մենք չպետք է շեղվենք Հայաստանի զարգացման, հզորացման և մեր ժողովրդավարությունն ամրապնդելու ճանապարհից»,- ամփոփեց ՀՀ վարչապետը:

Մանրամասն՝ տեսանյութում