Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սպիտակ տան հայտարարությունից հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի ՀՀ սուվերեն տարածքում․ զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին․ Էդմոն Մարուքյան

Հայաստան
13:29, 23 март 2023
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը արձանագրել է, որ Սպիտակ տան կողմից Ադրբեջանին ու Հայաստանին իրավիճակը դեէսկալացնելու վերաբերյալ կոչ ուղղելուց հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի Հայաստանի սուվերեն տարածքում։

«Սպիտակ տան հայտարարությունից հետո Ադրբեջանը կրակել և սպանել է հայ զինծառայողի Հայաստանի սուվերեն տարածքում։ Զոհի և ագրեսորի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Մարուքյանը՝ կիսվելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քըրբիի հայտարարությամբ, որը Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել դեէսկալացնել իրավիճակը։