Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Աշոտ Փիրումյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ

Աշոտ Փիրումյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետ
Հայաստան
19:15, 23 март 2023
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Աշոտ Ֆելիքսի Փիրումյանը նշանակվել է Վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով նույն վարչության պետի տեղակալի պաշտոնից։

Ինչպես տեղեկացanq ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքից՝ ՀՀ վարչապետը որոշումը կայացրել է՝ «ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման հավելվածի 147-րդ և 151-րդ կետերը և Աշոտ Փիրումյանի դիմումը»։