Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անի համայնքի նախկին ղեկավարի 480 միլիոն դրամ արժեցած մանկապարտեզների վերանորոգման վերջնարդյունքը

Երեկ Անի համայնքի նախկին ղեկավար Արտակ Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է իր կառավարման տարիներին  կատարված աշխատանքները։ 
 
Մասնավորապես հետաքրքրական է 2022 թվականին չակերտներում իրականացված մի ծրագիր՝ Շիրակավան և Իսահակյան բնակավայրերի մանկապարտեզների շենքերի «նորոգումը»։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 483,35 մլն դրամ է կամ մոտ 1 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար:
 
Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի հարկատուների համար 480 միլիոն դրամ արժեցած   վերանորոգման վերջնարդյունքը։ 
Սրանք Արտակ Գևորգյանի մեկ միլիոն դոլարով վերանորոգած մանկապարտեզներն են՝ Շիրակավանում և Իսահակյանում։ 
 
Մանրամասները՝ տեսանյութում: