Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանի, ՀՅԴ- ի և Վահե Հակոբյանի կողմնակիցները խոչընդոտել են Civic.am-ի նկարահանող խմբի աշխատանքը՝ քաշքշել և սպառնացել լրագրողին

Քոչարյանի, ՀՅԴ- ի և Վահե Հակոբյանի կողմնակիցները խոչընդոտել են Civic.am-ի նկարահանող խմբի աշխատանքը՝ քաշքշել և սպառնացել լրագրողին
Հայաստան
15:08, 10 май 2021
Երեկ Ազատության հրապարակում ՀՅԴ-ի և «Վերածնվող Հայաստանի» հետ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ընթացքում խոչընդոտել են Civic.am-ի նկարահանող խմբի աշխատանքը։ 

Այն պահին, երբ մեր նկարահանող խումբը հարցազրույցներ է վերցրել հավաքի մասնակիցներից, թերևս, տեսնելով, որ խումբը իրենց պատկանող լրատվամիջոցից չի և կարող է բացահայտել՝ որ ընկերությունների աշխատակիցներին են բերել հանրահավաքի, Քոչարյանի կողմնակիցները մոտեցել են լրագրողին և օպերատորին, սպառնացել են բռնություն գործադրել, քաշքշել, խոչընդոտել են նկարահանումները՝ հրելով ստիպել են հեռանալ Ազատության հրապարակից։ 

Դեպքը կրկնվել է 2 անգամ՝ նույն մարդկանց մասնակցությամբ։ 

Դեպքին միջամտել են հրապարակում ներկա ոստիկանները։ Վերջիններս ընդամենը ժամանակավոր հեռացրել են ագրեսիվ տրամադրված ցուցարարներին՝ առանց արձանագրություն կազմելու։