Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ցավալիորեն, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյանը՝ 2022-ին ԱԳՆ-ի կատարած աշխատանքների մասին

Ցավալիորեն, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը. Արարատ Միրզոյանը՝ 2022-ին ԱԳՆ-ի կատարած աշխատանքների մասին
Հայաստան
16:49, 24 март 2023
Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցն է: Զեկուցողներն են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Ներկայացնելով 2022 թվականին ԱԳՆ-ի կատարած աշխատանքները, տեղի ունեցած մի շարք հանդիպումներն ու հայտարարությունները՝ ԱԳ նախարարը նշեց. «Ցավալիորեն, Ադրբեջանը շարունակել է էական հարցերի շուրջ իր ապակառուցողական կեցվածքը, ագրեսիվ հռետորաբանությունը և առավելապաշտական գործողությունները՝ չնայած Հայաստանի կողմից գործադրվող կառուցողական ջանքերին»:
Նրա խոսքով՝ սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքի շուրջ 150 քառ. կմ տարածք, ապօրինաբար փակել է Լաչինի միջանցքը:

Անդրադառնալով առաքելությունների թեմային՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Հայաստանը այժմ էլ ակտիվ ջանքեր է գործադրում Լաչինի միջանցք և ԼՂ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի փաստահավաք առաքելություններ գործուղելու ուղղությամբ:

Ավարտելով իր ծավալուն զեկուցը՝ Արարատ Միրզոյանն ասաց. «2022թ. ընթացքում ԱԳՆ-ն շարունակել է աշխատանքներ իրականացնել երկկողմ և բազմակողմ հարթակներում Կառավարության 2021-2026թթ. ծրագրով նախանշված ուղենիշներն իրագործելու նպատակով»:
Նա հավելեց, որ արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից են եղել նաև իրավական գործընթացները:

Մանրամասն՝ տեսանյութում