Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպական առաքելության կատարած աշխատանքների վերաբերյալ փաստաթուղթը հրապարակային չէ. Արարատ Միրզոյան

Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցն է: Զեկուցողներն են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«Եվրոպական առաքելությունը աշխատանքների արդյունքում ունեցել է փաստաթուղթ, որը սահմանափակ հասանելիություն ունի, այն է՝ այդ փաստաթուղթը տրամադրվել է միայն ԵՄ անդամ երկրներին, զեկույցը հրապարակային չէ»,- ի պատասխան ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանի հարցի ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նախարարը հավաստեց, որ Չինաստանի հետ հարաբերությունները ևս չափազանց կարևոր ուղղություն են:

Արարատ Միրզոյանը կրկնեց, որ Հայաստանը պատրաստ է ճանապարհների ապաշրջափակմանը, սակայն այդ բոլոր ճանապարհները պետք է մնան ՀՀ սուվերենության ներքո: