Խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագրի դեպքում Ադրբեջանի ԶՈՒ-ն պետք է դուրս գա ՀՀ ինքնիշխան տարածքից. Միրզոյան
Այսօր՝ մարտի 24-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցն է: Զեկուցողներն են ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Հայկական կողմն ակնկալում է, որ բանակցությունների արդյունքում, և եթե հաջողվի, իսկ ես կարծում եմ, որ կհաջողվի հստակեցնել բոլոր հարցերը և ունենալ խաղաղ հարաբերությունների հաստատման պայմանագիր, ադրբեջանական զինված ուժերը պետք է դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից»,- ի պատասխան «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցի ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Ինչ վերաբերում է բնակության վայրեր վերադարձին, նախարարը նշեց, որ այդ մասին դրույթ կա հենց նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետում:
Մանրամասն՝ տեսանյութում