Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է

Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է
Հայաստան / Տնտեսություն
21:11, 24 март 2023
Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով վնասված Ջերմուկի ճոպանուղին վերանորոգման փուլում է։ «Ֆեյսբուք»-ի իր էջում այս մասին գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։

«Ջերմուկի ճոպանուղին, որը զբոսաշրջիկների կողմից ամենաայցելվող վայրերից է, գտնվում է վերանորոգման փուլում։ Աշխատանքները կատարվում են հնարավորինս արագացված՝ զբոսաշրջային ակտիվ սեզոնին ընդառաջ։ 

Սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով տուժած ենթակառուցվածքների թվում էր նաև ճոպանուղին, որի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր»,- գրել է Արսենյանը։