Գյումրիում հիմնվում է Հանրապետության ամենամեծ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններից մեկը

Հայաստան
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ՍՊՎ 2 ծրագրի շրջանակներում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հիմնում է Միասնական սոցիալական ծառայության՝ հանրապետության ամենամեծ տարածքային կենտրոններից մեկը, որն իր 74 աշխատակցով սպասարկելու է շուրջ 80 000 շահառուի:
Շինարարական աշխատանքների մոնիտորինգի նպատակով ծրագրի թիմը հերթական այցն է կատարել տարածքային կենտրոն աշխատանքների առաջընթացը գնահատելու համար:
Մանուշյան 5 հասցեում տեղակայված այս կենտրոնում բովանդակային ու լոգիստիկ առումով միանգամայն նոր որակի ծառայություններ են մատուցվելու համայնքի բնակչությանը: Այն ևս գործելու է միասնական ընդունարանի սկզբունքով: