Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները․ Ռոմանոս Պետրոսյան

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները․ Ռոմանոս Պետրոսյան
Հայաստան
11:15, 12 май 2021
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել․

«Գետերի ափամերձ տարածքների վերականգնում Հայաստանում» ՔՈՎԻԴ-19-ի արձագանքման ծրագրի շրջանակներում սկսվել են ուռենիների տնկման աշխատանքները:
 
Մայիսի 3-11-ը տնկվել է ուռենու 135,990 կտրոն Մասրիկ և Կարճաղբյուր գետերի ափամերձ տարածքներում` Մեծ Մասրիկ, Ախպրաձոր և Վարդենիս համայնքների վարչական շրջաններում։ Նշված համայնքներից 63 բնակիչ մասնակցել է աշխատանքներին:

Ուռենիների տնկման աշխատանքները կշարունակվեն Գավառագետ, Արգիճի, Մարտունի և Ձկնագետ գետերի շուրջ և կավարտվեն մայիսի 20-ին: Սևանա լիճ թափվող մի շարք գետերի ափամերձ տարածքներում իրականացվում են նաև մաքրման աշխատանքներ: 

Ծրագիրն իրականացվում է «կանաչ վերականգնում» մոտեցման շրջանակներում: Ծրագիրը տրամադրում է ժամանակավոր աշխատանք և աշխատանքի դիմաց եկամուտ այն մարդկանց, ովքեր տուժել են ՔՈՎԻԴ-19 համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներից՝ նպաստելով Սևանա լճի և Սևանա լիճ թափվող գետերի էկոհամակարգերի վերականգնմանը: 

Աշխատանքներն համակարգում են Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ), ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Ծրագրին աջակցող տեղական գործընկերներն են «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամը, «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» (ISSD) և «Բլեջան» բնապահպանական, սոցիալական, բիզնեսի աջակցության հասարակական կազմակերպությունները: