Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են. ԼՀԿ-ական պատգամավոր

Սյունիքում բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են. ԼՀԿ-ական պատգամավոր
Հայաստան
14:18, 12 май 2021
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սիրելի քաղաքացիներ,

առավոտից տարածվող լուրերի մասով կապվել եմ Սիսական գնդի հրամանատարի, Սյունիքի մարզպետի, զինվորների, Գորիսի քաղաքապետարանի ներկայացուցիչների, որոշ համայնքապետների հետ։

Բախումների և վիրավորների մասին տեղեկությունները հերքվում են։

Սահմանների ճշտման հետ կապված խնդիրներ կան։

Այս պահին ընթանում են բանակցություններ»։