«Սուտ է, նման բան չկա»․ Սև լիճ շտապող Սյունիքի մարզպետը հերքում է հայկական հենակետի շրջափակման մեջ մնալու՝ Վահե Հակոբյանի լուրը

Հայաստան
«Որևէ բան չկա, ամեն ինչ հանգիստ է։ Տարածվող տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում»,-Civic.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը։ Մարզպետը նշեց, որ այս պահին գնում է Սև լիճ իրավիճակին տեղում ծանոթանալու համար։
Մարզպետից հետաքրքրվեցինք՝ հայկական հենակետի շրջափակման մեջ մնալու մասին տեղեկությունները, որը տարածում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, որքանով են իրականությանը համապատասխանում։ Պողոսյանը կրկնեց նույն պատասխանը,որ դրանք սուտ տեղեկություններ են և հորդորեց հետևել բացառապես Պաշտպանության նախարարության հաղորդագրություններին։
Հիշեցնենք, որ Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը գրառում է կատարել և մի քանի լրատվամիջոցների տեղեկատվություն է փոխանցել, թե Իշխանասարի հատվածում թշնամին պետական սահմանը անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։ «Սև լճի տարածքից կիլոմետրերով առաջ են եկել և կանգնել։ Հարյուրներով շարված են։ Այս պահին բանակցում են»,- գրել է փոխքաղաքապետը։
Պաշտպանության նախարարությունը ևս հերքում է մարտերի վերսկսման մասին տեղեկությունները։ Ըստ ՀՀ ՊՆ-ի, ադրբեջանցիները փորձել են սահմանների ճշգրտման անվան ներքո անել դիրքային առաջխաղացում, ինչը սակայն դադարեցրել են հայկական սահմանապահ ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո։
Արփի Հարությունյան