Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ովքեր էին Սյունիքում մարտերի ու վիրավորների մասին ՍՈՒՏ լուրեր տարածողները․ armenianews.net

Ովքեր էին Սյունիքում մարտերի ու վիրավորների մասին ՍՈՒՏ լուրեր տարածողները․ armenianews.net
Հայաստան
15:34, 12 май 2021
Առավոտվանից համացանցի հայկական տիրույթը ողողված էր Սյունիքում ինչ-որ թեժ մարտերի, վիրավոր ու գերի ընկած հայ զինվորների  մասին բացարձակ սուտ լուրերով:

ՀՀ ՊՆ-ն արդեն իսկ պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ հստակ ասվում է, որ մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը և  որ ընդամենը մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Իսկ ովքեր էին տարածում սուտ լուրերն ու փորձում հանրության շրջանում խուճապ ստեղծել։

Սուտ լուրերը տարածողներից մեկը երգչուհի Սոֆի Մխեյանն էր, ով ամեն կերպ փորձում է վատաբանել ՀՀ ներկայիս իշխանությանը, անգամ եթե դա կլինի սուտ լուր տարածելով ու խուճապ ստեղծելով։
     

Բնականաբար այս ամենից անմասն չէին կարող մնալ նաև ընդդիմադիրի կեցվածք ստանձնած Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն  ու Գորիսի ներկայիս փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը, ովքեր ամեն հարմար առիթի ստերով փորձում են վարկաբեկել իշխանությանը։


Կազմակերպված մեդիատեռորից զերծ չէր մնացել նաև Նաիրի Հոխիկյանը, ում տարածած լուրերը մի անգամ չէ որ սուտ են եղել։

 

Իսկ առաջինը Իշխանասարում իբրև թե ընթացող մարտերի մասին հայտնեց Արիանա Հովսեփյանին պատկանող newspress.am կայքը, որը ամենալկտի ստերով իշխանությանը վարկաբեկող կայքերից մեկն է:
Մեդիատեռորի խրախճանքին միացան նաև Նարեկ Սամսոնյանն ու Կոնստանտին Տեր Նակալյանը:

Բնականաբար կազմակերպված մեդիատեռորը չէր կարող լինել առանց տելեգրամյան ալիք Mediaport-ի:

Ընդ որում, նույն ալիքը նաև հայտնեց, թե իբր ՊՆ-ն մարտական պատրաստության թիվ 1 աստիանի է բերվել։


Սյունիքում մարտերի ու վիրավորների մասին կեղծ լուրերը ջանասիրաբար տարածեցին նաև մի շարք լրատվականներ։