Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քոչարյանականներ ու սերժիկականներ, հանեք հայրենասերի ու սրբի ձեր դիմակները, այսօրվա իշխանությունն ընդամենը ձեր արածների պատասխանատվության բեռն է ստանձնել․ Վասակ Դարբինյան

Քոչարյանականներ ու սերժիկականներ, հանեք հայրենասերի ու սրբի ձեր դիմակները, այսօրվա իշխանությունն ընդամենը ձեր արածների պատասխանատվության բեռն է ստանձնել․ Վասակ Դարբինյան
Հայաստան
18:45, 12 май 2021
Խմբագիր, հրապարակախոս Վասակ Դարբինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ 

Էդ՝ որ արդեն վեց ամիս ռազմահայրենասիրական մուննաթախառը մեղադրանքներ եք հնչեցնում՝ Արցախի կեսը տվեցին դավաճան իշխանությունները, հազարավոր զոհեր ու տասը հազար վիրավոր ունեցանք պատերազմի հետևանքով,- դո՛ւք ինչ էիք անելու, հարգելի՛ անդավաճան մեղադրողներ, եթե դուք լինեին իշխանությունը: 

Դե իհարկե, դուք ոչ մի թիզ հող թշնամուն չէիք հանձնելու, ընդհակառակը, դուք Ադրբեջանի առնվազն կեսը գրավելու էիք, ոչնչացնելու էիք թուրք-ադրբեջանական բանակը, հազարավոր վարձկան ահաբեկիչներին զինաթափելու էիք ու գերի էիք վերցնելու, բայրաքթարներն ու իսրայելական անօդաչուները որսալու էիք օդում, տանկերը վաղօրոք լարած թակարդներն էիք գցելու...

Միայն թե չասեք՝ կանխելու էիք պատերազմը: Ձեր բոլորի լուռ աջակցությամբ, ոչ մի թիզ հող չհանձնելու ձեր ցուցամոլական «հայրենասիրությամբ», խաղաղության ու հաշտության ձգտումը պարտվողականություն որակելով՝ դուք արտաքին ճակատում երկիրը նպատակասլաց ընդառաջ եք տարել պատերազմին, իսկ ներքին ճակատում հրել, հասցրել եք անդունդի եզրին... Ու վերջին պահին փախել եք իշխանությունից և ձեր արածների համար պատասխանատվությունից:

Ասվածը ձե՛ր մասին է, քոչարյանականներ ու սերժիկականներ, հանեք հայրենասերի ու սրբի ձեր դիմակները: Դուք կարող եք մոլորեցնել միայն միամիտներին, ամեն ինչից անտեղյակներին ու պատեհապաշտներին: Այսօրվա իշխանությունն ընդամենը ձեր արածների պատասխանատվության բեռն է ստանձնել, երբեմն չգիտակցելով, թե ինչ է անում, թե ինչ մղձավանջի մեջ է հայտնվել, և, այո, ի վերջո՝ ձախողվելով: