Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի է պայթել ականի վրա

Հայաստանի հետ սահմանին ադրբեջանցի է պայթել ականի վրա
Հայաստան
18:50, 12 май 2021
Հայաստանի հետ սահմանին ականի վրա ադրբեջանցի է պայթել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ տեղեկությունների՝ Գեդաբեյի շրջանի Էյրիդերե գյուղի բնակիչ Քյամրան Նամազովը՝ ծնված 1995թ․, ականի վրա պայթել է սունկ հավաքելու ժամանակ։

Նամազովը հոսպիտալացվել է Շամքիրի կենտրոնական շրջանային հիվանդանոց։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Վերջին տվյալներով՝ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով 22 ադրբեջանցի է զոհվել։