Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը

Ժամը 14։00-ին քվեարկությանը մասնակցել է ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 32․32%-ը
Հայաստան
15:09, 26 март 2023
Մարտի 26-ին ժամը 14․00-ի դրությամբ Սյունիքի մարզի Սիսիան համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 29․88%-ը կամ 22880 քաղաքացիներից 6836-ը։

Շիրակի մարզի Անի համայնքում 14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 35․83%-ը կամ 15918 քաղաքացուց 5703-ը։ Երկու համայնքներում ժամը14։00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող ընդհանուր ընտրողների 32․32%-ը։

Շիրակի մարզի Անի համայնքն ընդգրկող 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ներառում  է 20 տեղամաս, իսկ Սյունիքի մարզի Սիսիան համայնքը՝ 41։ Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 61 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Բոլոր ընտրատեղամասերն ապահովված են տեսախցիկներով։