Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարճ ժամանակում ահագին աշխատանքներ ենք իրականացրել, վստահ եմ այս անգամ բնակիչները այլ ընտրություն կկատարեն. Անիի համայնքապետի ՔՊ թեկնածու

Անի խոշորացված համայնքում ընթանում են ՏԻՄ ընտրություններ։

Համայնքապետի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանն իր ընտրությունը կատարեց Աղին բնակավայրի թիվ 34/14 ընտրատեղամասում։ Քվերակությունից հետո թեկնածուն Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավը ընթացել է հանգիստ, քաղաքակիրթ եղանակով։

Արման Սարիբեկյանը նշեց, որ այս կարճ ժամանակահատվածում, ինչը ինքը զբաղեցնում էր համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը հնարավորինս շատ աշխատանքներ են իրականացրել, և քաղաքացիները դրա ականատեսը եղել են և ընտրությունների միջոցով կգնահատեն իրենց կատարած աշխատանքը։ Թեկնածուն վստահություն հայտնեց, որ այս անգամ իրենց կհաջողվի ստանալ ընտրողների մեծամասնության վստահության քվեն։