Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սյունիքում ստեղծված իրավիճակը ես գնահատում եմ հարձակում Հայաստանի վրա. Նորայր Նորիկյան

Սյունիքում ստեղծված իրավիճակը ես գնահատում եմ հարձակում Հայաստանի վրա. Նորայր Նորիկյան
Հայաստան
11:23, 13 май 2021
Փաստաբան Նորայր Նորիկյանը գրում է.

«Սյունիքում ստեղծված իրավիճակը ես գնահատում եմ հարձակում Հայաստանի վրա:

Ինձ համար, մեղմ ասած, տարօրինակ է, թե առհասարակ ինչպե՞ս է իրականացվում սահմանների պաշտպանությունը և ինչպե՞ս կարող էին ադրբեջանցիները 3,5 կես կիլոմետր մտնել ՀՀ տարածք՝ չհանդիպելով որևէ դիմադրության:

Սա ոչ միայն ինքնիշխանության, այլև տարրական արժանապատվության հարց է:

Մեր զինված ուժերը ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանական զինվորականներին պետք է գերեվարեն կամ վերջնագիր ներկայացնեն՝ ժամ առաջ ՀՀ տարածքը լքելու համար…

Հույսներս ոչ մեկի վրա չդնենք…

Մենք պետք է լուծենք մեր տան պաշտպանության հարցը…»:

Հիշեցնենք, որ քիչ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Անվտանգություն խորհրդից տեսանյութ է հրապարակել ու գրել.

«Այսօր առավոտյան Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր: Ըստ էության, փորձ են անում պարփակել Սև լիճը: Այս գործողություններն անհանդուրժելի են Հայաստանի հանրապետության համար, որովհետև դա ոտնձգություն է Հայաստանի հանրապեության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է»: