Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հիմա սահմանագծով նստել են՝ իրենք էլ, մերոնք էլ. Գեղարքունիքի մարզպետը սահմանային իրավիճակի մասին

Հիմա սահմանագծով նստել են՝ իրենք էլ, մերոնք էլ. Գեղարքունիքի մարզպետը սահմանային իրավիճակի մասին
Հայաստան
13:28, 13 май 2021
«Ընդամենը տեղի է ունեցել հետևյալը՝ կան վայրեր սահմանագծի փոփոխությունից հետ, որտեղ բնակլիմայական պայմանները շատ բարդ են, ռելիեֆը բարդ և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման պրոցես չէր արել:Հիմա եղանակային պայմանները փոխվել են, տեղակայման պրոցես են անում, մեր զինված ուժերն էլ հետևում են, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից հանկարծ առաջ չգան»,-այս մասին  այսօր՝ մայիսի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գեղարունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

Նրա խոսքով՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար՝ հայկական կողմն ասել է, որ այդ տարածքում չպետք է իրենք տեղակայվեն, պետք է ավելի հետ գնան,որը ընթացքում կարգավորվել է: Մարզպետն ասաց, որ հիմա սահմանագծով նստել են՝ իրենք էլ, մերոնք էլ:

«Բացարձակապես լարվածություն չկա, բնակիչները հիմնականում անհանգիստ են լինում տարածվող կեղծ լուրերի հետևանքով: Ես երեկ մի քանի ժամ եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, մեր զինված ուժերը ներկա են, աշխատում են, քարտեզները կան»,-ասաց նա:

Սոթքի ոսկու հանքի վերաբերյալ Գնել Սանոսյանն ասաց, որ հանքն աշխատում է և աշխատակիցների որոշակի կրճատումներ՝ մոտ 280 հոգի, եղել են: