Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բաքուն առայժմ չի մեկնաբանում պետական սահմանն անցնելու՝ Երևանի մեղադրանքները․ azatutyun.am

Բաքուն առայժմ չի մեկնաբանում պետական սահմանն անցնելու՝ Երևանի մեղադրանքները․ azatutyun.am
Հայաստան
14:05, 13 май 2021
Բաքուն առայժմ որևէ կերպ չի արձագանքում և չի մեկնաբանում Հայաստանի պետական սահմանը անցնելու՝ հայկական կողմի մեղադրանքները։

Ադրբեջանի սահմանային ծառայությունը ո՛չ երեկ, ո՛չ այսօր Սյունիքի հետ սահմանակից շրջանների վերաբերյալ որևէ հայտարարություն չի արել։ «Թուրան» գործակալությունը հաղորդում է, թե փորձել է կապ հաստատել պաշտոնյաների հետ, սակայն փորձերն արդյունք չեն տվել։

Երկրորդ օրն է՝ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ադրբեջանական զինուժը հատել է Հայաստանի պետական սահմանը և մոտ 3.5կմ առաջ անցել Սյունիքի մարզի Սև լճի հատվածում։ Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր արդեն Անվտանգության խորհրդի երկրորդ նիստն է գումարում այս հարցով․ երեկ նա նիստում հայտարարել էր, թե հայկական կողմը չի կարող հաշտվել այս իրավիճակի հետ՝ չբացառելով, որ դիվանագիտական ճանապարհից բացի կարող են գործի դրվել նաև այլ լուծումներ։